Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարարն այցելեց Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն

00:00 / 30.03.2015

Մարտի 30-ին ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն (ՀՆՓԱԻԿ): Նախարարը շրջեց կենտրոնի տարածքում՝ ծանոթանալով բարեկարգման ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև՝ տեխնիկական հագեցվածությանը: Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը նախատեսվում է համալրել 5 թրթուրավոր ամենագնաց մեքենաներով, որոնք ՏԿԱԻՆ-ին է տրամադրելու ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ամենագնաց այս մեքենաները կիրառվում են նաև անանցանելի վայրերով հիվանդների և ծննդաբերող կանանց տեղափոխման համար:

ՀՆՓԱԻԿ-ի քաղաքային որոնողափրկարարական թիմի համար նախատեսված սարքավորումները համալրվել են նոր տեսականիով, որը համապատասխանում է «Ինսարագ»-ի միջազգային չափանիշների պահանջներին:

ՀՆՓԱԻԿ-ի պետ, փոխգնդապետ Գևորգ Գալստյանը նախարար Երիցյանին ներկայացրեց կենտրոնի առկա խնդիրները, ՏԿԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ընթացիկ խնդիրների լուծման համար:

← Վերադառնալ ցուցակին