Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելեց Քաղպաշտպանության վարչություն

15:13 / 17.11.2015

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց ՏԿԱԻՆ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչություն (Շիրակի 3-րդ նրբանցք, թիվ 6): Նախարարը շրջեց վարչության տարածքում, ծանոթացավ տարածքի արդեն վերանորոգված և դեռ բարեկարգման ընթացքում գտնվող շինություններին:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ Մ. Ներսիսյանը նախարարին ներկայացրեց վարչության տեխնիկական և գույքային հագեցվածությունը, ինչպես նաև՝ առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները: Նախարար Երիցյանը զրուցեց վարչության անձնակազմի հետ՝ համապատասխան ցուցումներ տալով ընթացիկ աշխատանքների կազմակերպման և վարչության առջև դրված խնդիրների իրականացման վերաբերյալ:

ՏԿԱԻ նախարարը զրուցեց նաև վարչության շնաբանների խմբի հետ, ովքեր զբաղվում են որոնողափրկարարական շների վարժեցմամբ: Վերջիններս նախարարին ներկայացրին հատուկ որոնողափրկարարական շների վարժեցման իրենց հմտություններն ու կարողությունները:

ՀՀ ՏԿԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության տեխնիկական հագեցման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են:
 

← Վերադառնալ ցուցակին