Նորություններ

Այցեր և ելույթներ

Այսօր Սպիտակի երկրաշարժի 27-րդ տարելիցն է

16:00 / 07.12.2015

Դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ, այցելել է Գյումրի: Երկրաշարժի ամենաուժեղ հարված խորհրդանշական ժամին` 11:41-ին նրանք, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, քաղաք այցելած հյուրերի հետ, ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետև Գյումրիի «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ Տեր Ստեփանոս քահանայի ձեռամբ:

1988 թվականի այս օրը` դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսում գրանցված երկրաշարժը մի քանի վայրկյանում հողին հավասարեցրեց մի շարք բնակավայրեր` փլատակներում կամ անօթևան թողնելով տասնյակ հազարավոր մարդկանց: Սպիտակի երկրաշարժն ընդգրկեց հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը:

Պաշտոնական տվյալներով` աղետալի երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, ավերվել` 20 մեծ ու փոքր քաղաք, այդ թվում՝ Սպիտակը, Գյումրին, Վանաձորն ու Ստեփանավանը: Տուժել էր մոտ 350 գյուղ, որից 58-ն ավերվել էր ամբողջությամբ:

← Վերադառնալ ցուցակին