Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ կառավարական պատվիրակությունը Քուվեյթում

11:08 / 19.12.2015

Դեկտեմբերի 15-17-ը Քուվեյթում գումարվեց հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Հայկական կողմի համանախագահն էր ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, իսկ քուվեյթականինը՝ Քուվեյթի փոխվարչապետ-ֆինանսների նախարար, նավթի նախարարի պաշտոնակատար Անաս խալեդ ալ Սալեհը։ Դեկտեմբերի 15-16-ին հանձնաժողովի անդամները աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ ունեցան շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որի արդյունքում նախանշվեցին այն բնագավառներն ու համագործակցության հեռանկարները, որոնք էլ ավելի կխորացնեն ու կամրապնդեն երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես՝ կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, առևտրատնտեսական, ներդրումային, ավիացիայի, մշակույթի, քաղաքաշինության ոլորտները։ Հատուկ ընդգծվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։

Դեկտեմբերի 17-ին մեկնարկեց միջկառավարական հանձնաժողովի բուն նիստը: Համանախագահների ղեկավարությամբ ի մի բերվեց քննարկված հարցերի ողջ փաթեթը, կարևորվեցին ձեռքբերված պայմանավորվածությունների կենսագործման անհրաժեշտությունն ու փոխայցերի կազմակերպումը։ Նիստի ավարտին հանդիսավոր պայմաններում ստորագրվեց երկրորդ նիստի արձանագրությունը: ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանին ընդունեց Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահը:

2015թ. Մարտին կայացել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Քուվեյթի պետություն, որի կազմում էր նաև Հայ-Քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Ա. Երիցյանը:

 

← Վերադառնալ ցուցակին