Նորություններ

Այցեր և ելույթներ

Այց

11:36 / 17.08.2016

Օգոստոսի 16-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին