Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

15:24 / 20.11.2017

Նոյեմբերի 21-ից 24-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով լինելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում, նախարար Տոնոյանը գործուղման է մեկնել Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունից ստացված հրավերով:

Այցի ընթացքում ԱԻ նախարարը հանդիպելու է Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնի և մի շարք այլ պաշտոնյաների հետ:

Քննարկվելու են երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորությունները. փորձի փոխանակում և վերապատրաստում, համատեղ դասընթացների անցկացում և նոր ծրագրերի իրականացում և այլն:

Աշխատանքային այցի շրջանակում ԱԻ նախարարը կայցելի նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Milipol Paris» 20-րդ ցուցահանդեսը, որն առաջին համաշխարհային ցուցահանդես-սրահն է և նվիրված է անվտանգությանն ու նորարարություններին: Ցուցահանդեսին առաջարկվում են նորագույն տեխնոլոգիաներ և ծառայություններ բազմաթիվ ոլորտներում. ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքար, սահմանների վերահսկողություն, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանություն, քաղաքային անվտանգություն, ռիսկերի կառավարման վերլուծություն և կիբերանվտանգություն և այլն:  

← Վերադառնալ ցուցակին