Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՕԿ-ում ներկայացվել է Հիդրոմետի արդիականացման ճանապարհային քարտեզը

14:09 / 26.03.2018

Մարտի 21-22-ը ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը ժնևում մասնակցել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Համաշխարհային բանկի կողմից համատեղ կազմակերպված Զարգացման գործընկերների 2-րդ համաժողովին:

Համաժողովին ՀՀ ԱԻ փոխնախարար Դ.Կարապետյանը ներկայացրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզը, որը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Հիդրոմետի արդիականացման ֆինանսավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հունիսին Երևանում կազմակերպվելիք միջազգային դոնորների աշխատաժողովի վերաբերյալ:

Հիդրոմետ ծառայության արդիականացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է թվայնացնել օդերևութաբանական և հիդրոլոգիական դիտացանցը, հզորացնել կանխատեսումների և ազդարարման կարողությունները, բարելավել մատուցվող ծառայությունների որակը` հաշվի առնելով սպառողների կարիքները: 

← Վերադառնալ ցուցակին