Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

15:54 / 05.06.2018

Հունիսի 6-8-ը Մոսկվայում կանցկացվի «Համալիր անվտանգություն 2018» խորագրով անվտանգության ապահովման միջոցների 11-րդ միջազգային ցուցահանդեսը, որը կազմակերպվում է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության նախաձեռնությամբ:

Միջազգային սրահի շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով այսօր Մոսկվա է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Միջոցառման պատվավոր հյուրերի թվում են շուրջ 2 տասնյակ երկրների արտակարգ իրավիճակների կառավարման պատասխանատու կառույցների և տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Անվտանգության ապահովման միջոցների միջազգային ամենամյա ցուցահանդեսը նպաստավոր հարթակ է՝ ծանոթանալու որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված արդի սարքավորումներին, նորարարական բարձր տեխնոլոգիական փրկարարական տեխնիկայի նմուշներին, միջազգային փրկարարարական ծառայությունների տեխնիկական հագեցվածությանը և նորարարություններին, որոնք հետագայում կներդրվեն ի նպաստ աղետների ռիսկերի նվազեցման, կանխարգելման, տարածաշրջանային կարողությունների հզորացման ու հետագա զարգացման:

Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվեն ցուցադրական ուսումնավարժություններ, հանդիպումներ ու տարբեր թեմաներով քննարկումներ, նախատեսվում է նաև ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի և ՌԴ ԱԻ նորանշանակ նախարար Եվգենի Զինիչևի հանդիպումը: 

← Վերադառնալ ցուցակին