Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը Արցախի Հանրապետությունում է

17:30 / 29.10.2018



ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է: Հոկտեմբերի 29-ին Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Ֆ. Ցոլակյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին