Նախարարություն

Կառուցվածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ` Արա Նազարյան

Հեռ. (+374 12) 31 79 79   էլ. փոստ

 Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը համակարգում և կազմակերպում է`

1) նախարարության իրավաբանական վարչության գործունեությունը.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նախապատրաստվող և ներկայացվող իրավական ոլորտի գործունեությունը.

3) աղետների ռիսկի կառավարման ու արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացմանն ուղղված քաղաքականության գործունեությունը.

4) ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունում, Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում և այլ պետական մարմիններում:

 

Կենսագրական տվյալներ 

Ծնվել է 1965 թ. ապրիլի 29-ին, Երևանում

 

Կրթությունը

1987-1993 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

1998-1999 թթ. – սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում` ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում

 

Լեզուների իմացությունը

Ռուսերեն, անգլերեն

 

Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը

1983-85 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում

1994 թ. – աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում:

1995 թ. – աշխատել է ՀՀ զինվորական դատախազության համակարգում` որպես քննիչ:

1996  թ. – աշխատել է Երևանի Սպանդարյանի տարածքային հարկային տեսչությունում` որպես իրավաբան:

1998-2000  թթ. – աշխատել է Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնում (Ամերիկայի իրավաբանների միության ծրագիր)` որպես իրավաբան:

2002 թ. – աշխատել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես գլխավոր մասնագետ, այնուհետև` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի խորհրդական:

2003 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:

2007 թ. – ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

2017 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Վարչապետի  N 946-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

2018 թվականի հունիսի 8-ին ՀՀ Վարչապետի N 647–Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

2020 թվականի մայիսի 11-ին ՀՀ Վարչապետի N 553-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:

2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Վարչապետի N 1437-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ՝ ազատելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

 

Պարգևներ, կոչումներ, դասային աստիճաններ

Պահեստազորի սպա

2008 թ. - ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ

2009 թ. - ՀՀ ԱԺ Պատվո մեդալ

2010 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

2011 թ. - ՀՀ ՊՆ Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի անվան մեդալ

2011 թ. - ՀՀ ՊՆ «Նելսոն Ստեփանյան» մեդալ

2015 թ. - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: