Նախարարություն

Կառուցվածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ` Արտյուշ Գրիգորյան

Հեռ. (+374 12) 31 77 44   էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը համակարգում և կազմակերպում է`

1) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի և նախարարության բնագավառի կրթական գործընթացները.

2) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը.

3) «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը.

4) «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը.

5) Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը: 

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 16.12.1977 թ., Վրաստան, Ջավախքի շրջան

 

Կրթություն

1996-2001 թթ. սովորել և ավարտել է Երևանի «Գլաձոր» կառավարման համալսարանի ֆինանսներ և վարկ ֆակուլտետը:

2003-2004 թթ.՝ Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի (TASIS) հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետը:

2011-2014թթ.՝ ՀՀ Պետական Կառավարման Ակադեմիայի Կառավարման հոգեբանություն ֆակուլտետը (մագիստրատուրա):

 

Աշխատանքային գործունեություն

2001-2003 թթ. աշխատել է ՀՀ ԿԱ տարածաշրջանային ծրագրերի ինտեգրման վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:

2009-2013 թթ.՝ ՀՀ Ազգային ժողովում պատգամավորի օգնական:

2016-2019 թթ․՝ «Ջավախք» բարեգործական հիմնադրամում հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2016-2016թթ.՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում փորձագետ:

2016-2017 թթ.՝ ՀՀ Բնապահպանության նախարարությունում իրավախորհրդատու:

2018թ-2022 թթ.՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում՝ որպես ղեկավարի տեղակալ:

2022թ․-ից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ։