Նախարարություն

Կառուցվածք

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ` Արկադի Բալյան

Հեռ. (+374 12) 31 77 17   էլ. փոստ

ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը համակարգում և կազմակերպում է`

1) «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը,
2) քաղաքացիական պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակման, պլանավորման և իրականացման, արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրության, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումները,
3) Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի գործունեությունը:
 

Ծնվել է 1965 թվականի մարտի 16-ին:

Կրթությունը

1986թ-ին ընդունվել և 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ստացել՝ պատմաբանի, պատմության ուսուցչի որակավորում։

Ծառայությունը և աշխատանքային գործունեությունը

1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1991-1996 թթ. աշխատել է Երևանի 153, ապա՝ 198 դպրոցներում` որպես պատմության ուսուցիչ,
1996-2017 թթ. ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցրել օպերլիազորից մինչև գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոններ,
2017-2018 թթ. զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակաատարողական հիմնարկի պետի պաշտոնը,
2018 թ. հունիսի 8-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ.:

Պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով» (2006 թ.), «ՀՀ Վարչապետի հուշամեդալով» (2012 թ.), ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով «Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կրծքանշանով (2015 թ.) և այլ գերատեսչական մեդալներով:

Լեզուների իմացությունը

Ռուսերեն, անգլերեն

Ունի գնդապետի զինվորական կոչում։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։