ԱԻՆ վետերանների խորհուրդ

Մեր վետերանները

Կայացավ ԱԻՆ վետերանների խորհրդի նիստը

09:37 / 17.12.2013

 Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ «Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության հաշվետու ընտրական ժողովը: Հանդիպմանը ներկա էր ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

Կազմակերպությունն ունի 475 անդամ, հանդիպմանը ներկա էին շուրջ երկու տասնյակ պատվիրակներ:

Համագումարի նպատակն էր ներկայացնել հաշվետվություն` հասարակական կազմակերպության 2011-2013 թթ. կատարած աշխատանքների վերաբերյալ, քվեարկության միջոցով ընտրել կազմակերպության ղեկավար կազմ և կատարել փոփոխություն կանոնադրության մեջ` «Փրկարար ծառայության վետերանների խորհուրդը» վերանվանելով «ԱԻՆ վետերանների խորհուրդ»:

Ողջունելով ներկաներին` ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը մասնավորապես ասաց.

- Ուրախ եմ ձեզ տեսնել Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Դուք նկատեցիք, որ մեր նախարարությունը ձեռք է բերել նոր թափ ու որակ: Կայացել է այնքանով, որ այսուհետ ուշադրությունը վետերանների հանդեպ ակնհայտորեն կմեծանա և համագործակցությունը կակտիվանա: Ուզում եմ նաև հայտնել, որ շուտով նախարարության հարկաբաժիններից մեկը կհանձնվի վետերաններին, ինչը կմեծացնի շփման և գործունեության հնարավորությունները:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ խորհրդի ներկայիս նախագահ Ներսես Հեպոյանը: Քվեարկության արդյունքում` վերջինս վերընտրվեց վետերանների խորհրդի նախագահի պաշտոնում:

Համագումարի ընթացքում «ԱԻ վետերան» մեդալով պարգևատրվեց Էդիկ Քոթանջյանը, ով ավելի քան 25 տարի ծառայել է փրկարար ծառայությունում` որպես երկրորդ հրշեջ խմբի պետ:

 

← Վերադառնալ ցուցակին