ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Կայացավ վետերանների Արարատի մարզային խորհրդի հաշվեու ընտրական ժողովը. շնորհավորեցին 95-ամյա վետերանին

09:44 / 29.05.2019

Մայիսի 29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության խորհրդակցությունների դահլիճում կայացավ վետերանների մարզային խորհրդի հաշվետու ընտրական ժողովը: Ի կատարումն ԱԻՆ ՓԾ տնօրենի 16.05.2019 թ. թիվ Ն/11.4.2/3979-19 հանձնարարականի պահանջի՝ կազմավորվեց Արարատի մարզային վետերանների խորհուրդը (անդամների թիվը՝ 9): ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ՝ խորհրդի անդամները նախագահ ընտրեցին փ/ծ պաշտոնաթող փոխգնդապետ Գեղամ Շահբազյանին, ով արդեն մեկ անգամ զբաղեցրել էր Արարատի մարզային վետերանների խորհրդի նախագահի պաշտոնը:

Սակայն ժողովը սովորական չէր վետերանների խորհրդի անդամ Մանուկովա Սեդայի համար, քանի որ այդ նույն օրը հրշեջ պահպանության վետերանի ծննդյան 95-ամյակն էր: Ժողովի մասնակիցները և խորհրդի անդամներն անակնկալ էին պատրաստել իրենց վաստակաշատ վետերանի համար. շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ, հղելով բազմաթիվ բարեմաղթանքներ՝ փոխանցեցին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորանքները, նվիրեցին գեղեցիկ ծաղկեփունջ և հանձնեցին դրամական պարգև։

Հոբելյարը հուզված նման վերաբերմունքից ջերմ շնորհակալական խոսքեր ասաց ԱԻ նախարարի և ներկաների հասցեին։

← Վերադառնալ ցուցակին