ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

ՀՀ ԱԻ նախարարությունը և վետերանների խորհուրդը ցավակցում է

14:59 / 29.05.2019

Կյանքի 64-րդ տարում վախճանվեց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վետերան՝ «Պաշտոնաթող գնդապետ» Գուրգեն Հրանտի Մարգարյանը: Նրա անժամանակ մահը խորապես հուզել է բոլորին:

Նախարարության ղեկավարությունը և աշխատակազմը, վետերանների խորհուրդը ցավակցում ու վշտակցում են նրա ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

****

Գուրգեն Հրանտի Մարգարյանը ծնվել է 1955թ.ապրիլի 28-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1974 թ-ին ավարտել է ք. Կամոյի «Ինդուստրիալ» տեխնիկումը: 1974-1976 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1977-1992թթ. ներքին գործերի համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: Մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992-2015 թթ. զբաղեցրել է Մարտունու Հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնը: Ազատվել է ծառայությունից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Փրկարար ծառայության «Պաշտոնաթող գնդապետ» է:

Բարեխիղճ և անբասիր ծառայության համար վերադասի կողմից բազմիցս խրախուսվել է պատվոգրերով ու մեդալներով:

Գուրգեն Հրանտի Մարգարյանը օժտված էր մարդկային բարձր հատկանիշներով, ուներ ծառայողական մեծ փորձ, որը մեծ սիրով փոխանցում էր ծառայակից ընկերներին: Վայելում էր կոլեկտիվի վստահությունը սերն ու հարգանքը:

ՈՒնի երկու որդի, հրաշալի հայր էր և լավ ամուսին:

Փրկարարի նրա կերպարը, օրինակելի պետական ծառայողի, հարազատ մարդու պայծառ հիշատակը մշտապես կմնա համակարգի աշխատողների հիշողության մեջ:

****

Գուրգեն Մարգարյանը հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 30-ին, ժամը 18:00-ին, ք. Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում, իսկ հուղարկավուրումը՝ մայիսի 31-ին, ժամը 13:00-ին:

 

← Վերադառնալ ցուցակին