ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

ՀՀ ԱԻ նախարարությունը և վետերանների խորհուրդը ցավակցում է

16:03 / 14.08.2019

Կյանքի 71-րդ տարում վախճանվել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության վետերան Հարություն Հակոբի Ավետյանը:

Նախարարության ղեկավարությունը և աշխատակազմը, վետերանների խորհուրդը ցավակցում ու վշտակցում են նրա ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին:

Հարություն Հակոբի Ավետյանը ծնվել է 1948թ. հունվարի 20-ին Երևանում: 1967-1970թ.սովորել և ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Խարկովի հրշեջ-տեխնիկական ուսումնարանը, իսկ 1980 թվականին՝ ԽՍՀՄ ՆԳՆ Մոսկվայի հրշեջ-ինժեներական տեխնիկական դպրոցը:

Ծառայության ընթացքում զբաղեցրել է ավագ ինժեների, փորձագետի, հրշեջ պահպանության վարչության շտաբի պետի տեղակալի պաշտոններ: 1999 թվականից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ծառայությունից:

Բարեխիղճ և անբասիր ծառայության համար վերադասի կողմից բազմիցս խրախուսվել է պատվոգրերով ու մեդալներով:

Հարություն Հակոբի Ավետյանը ուներ մարդկային բարձր հատկանիշներով, ծառայողական մեծ փորձ, որը մեծ սիրով փոխանցում էր ծառայակից ընկերներին: Վայելում էր կոլեկտիվի սերն ու հարգանքը:

Հարություն Ավետյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 15-ին` Ջրվեժի Ադանա սգո սրահում:

← Վերադառնալ ցուցակին