Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

00:00 / 19.03.2015

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-22-ին, 23-ին գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

23-ի ցերեկը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա, 22-ի ցերեկը և 23-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 20-22-ին, 23-ին գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ:

23-ի ցերեկը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան   22.00C (2008 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան     -4.20C (1976 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան  6.70C

← Վերադառնալ ցուցակին