Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում
12:30 / 22.04.2015
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 23-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 23-ին կնվազի 3-4, 25-27-ին կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ին` երեկոյան ժամերին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.40C (2008 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.50C (1993 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 13.50C