Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում
13:42 / 27.04.2015
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-2-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 28-29-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 28-ին, 30-ին, մայիսի 1-2-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.00C (2008 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.80C (1979 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.00C