Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

13:00 / 30.04.2015

Հանրապետության տարածքում`

Մայիսի 1-ին հյուսիսային շրջաններում, 2-5-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 3-4-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում՝

Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 2-5-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Երևանի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   31.10C (1987 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       4.10C (1978 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.20C

← Վերադառնալ ցուցակին