Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:15 / 12.06.2015

Հանրապետության տարածքում`

Հունիսի 13-15-ին հյուսիսային շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 13-ի ցերեկը արևելյան շրջաններում, 16-ի ցերեկը ամենուրեք կնվազի 2-3 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 13-15-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 16-17-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանի հունիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    34.30C (1993 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        7.40C (1976 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   22.30C

← Վերադառնալ ցուցակին