Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:30 / 16.06.2015

Հանրապետության տարածքում`

Հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 17-18-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     36.00C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        10.20C (1966 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    22.50C
     

← Վերադառնալ ցուցակին