Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:00 / 17.06.2015

Հանրապետության տարածքում`

Հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:

Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետև ատսիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 18-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 21-22-ին՝ առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    36.00C (2006 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       9.90C (1981 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  22.50C

← Վերադառնալ ցուցակին