Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

12:46 / 22.06.2015

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ին էապես չի փոխվի, 25-27-ին կնվազի 4-5 աստիճանով:



Երևանում

23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:


Երևանի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.20C (1998թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.40C (1995թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.90C
 

← Վերադառնալ ցուցակին