Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

15:21 / 24.06.2015

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-27-ին շրջանների զգալի մասում, 28-29-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ին կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով: 

Երևանում`

Հունիսի 25-27-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 28-29-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Երևանի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   37.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       9.40C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.40C

← Վերադառնալ ցուցակին