Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
12:23 / 25.06.2015
Հանրապետության տարածքում`
Հունիսի 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ:
Հունիսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 3-4 աստիճանով, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 26-27-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 28-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.10C (1985 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.20C (1988 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.20C