Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

12:05 / 26.06.2015

Հանրապետության տարածքում` 

27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ արագությամբ: 29.06-01.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ին էապես չի փոխվի, 28-30-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում`

27-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: 28-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, 29.06-01.07-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

← Վերադառնալ ցուցակին