Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:00 / 06.07.2015

Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 7-ին, 9-11-ին հյուսիսային շրջաններում, 8-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 7-ին էապես չի փոխվի, 8-ին կնվազի 1-2 աստիճանով, 10-ին նույնքան կբարձրանա:

Երևանում`

Հուլիսի 7-ին, 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Երևանի հուլիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`      38.50C (1984 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`         12.50C (1982 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     24.70C
     

← Վերադառնալ ցուցակին