Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
13:00 / 27.07.2015
Ուշադրություն
Հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.00C (1973 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.80C (1983 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C