Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում
13:11 / 28.07.2015
Ուշադրություն
Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավային` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.20C (2000 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.30C (1983 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.10C