Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:00 / 30.07.2015

Ուշադրություն

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:


Հանրապետության տարածքում`


Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավային` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 31-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում`

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    40.60C (2000 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        13.40C (1985 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   26.80C

 

← Վերադառնալ ցուցակին