Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

13:20 / 31.07.2015

Ուշադրություն

Օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:


Հանրապետության տարածքում`


Օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում`

Օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   40.60C (2000 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        11.40C (1982 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  26.70C

← Վերադառնալ ցուցակին