Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

11:56 / 17.08.2015

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 18-20-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:
 


Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 18-ին, 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում` 3-5 աստիճանով, 19-ին նույնքանով կբարձրանա, 21-22-ին կնվազի 4-6, արևելյան շրջաններում` 7-8 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 18-ին, 21-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի օգոստոսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   39.50C (2005 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        9.90C (1975 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  25.30C
     

← Վերադառնալ ցուցակին