Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

11:57 / 21.08.2015

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-26-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 22-25-ին կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում`

Օգոստոսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-26-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանի օգոստոսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`   37.20C (2001 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       12.70C (1977 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  25.90C
     

← Վերադառնալ ցուցակին