Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:00 / 08.09.2015

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7, 13-ի գիշերը ևս 2-3 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանի սեպտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    37.50C (2007 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        5.90C (1970 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`   22.30C


 

← Վերադառնալ ցուցակին