Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:03 / 10.09.2015

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:

Երևանում`

Սեպտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն:

Երևանի սեպտեմբերի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`        34.50C (1985 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`            8.20C (2000 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`       21.30C


 

← Վերադառնալ ցուցակին