Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:54 / 24.01.2016

Հանրապետության տարածքում`

Հունվարի 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում‵ 20-25մ/վրկ, առանձին շրջաններում‵ բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին‵ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 25-27-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 28-ի ցերեկը, 29-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 25-26-ին սպասվում է ձյուն: 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


 

← Վերադառնալ ցուցակին