Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:20 / 18.02.2016

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 19-ին արևելյան շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում, 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով, 22-23-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում՝

Փետրվարի 19-ին, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-21-ը սպասվում է անձրև:

Երևանի փետրվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝     13.90C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -14.90C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -0.20C

 

← Վերադառնալ ցուցակին