Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
19:49 / 18.08.2018
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 18-ին, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Օգոստոսի 18-ին, 20-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ: 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
