Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:06 / 13.02.2019

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 15-ի և 16-ի ցերեկը նույնքան կնվազի:

Երևան քաղաքում՝ 

Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-16-ը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով:


 

Երևան քաղաքի փետրվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            18.70C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -22.50C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -1.60C
 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: 

← Վերադառնալ ցուցակին