Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

11:23 / 24.03.2019

Հանրապետության տարածքում`

Մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, մարտի 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 24-ի ցերեկը, 25-26-ը, 28-29-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Մարտի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

← Վերադառնալ ցուցակին