Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:15 / 03.04.2019

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ին, 6-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            27.50C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                -4.00C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`             11.50C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: 

Դեղձենու ծաղկումն Արարատյան դաշտում.

Ըստ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների, դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների՝ դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում:

← Վերադառնալ ցուցակին