Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:48 / 04.07.2019

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-9-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 6-7-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-9-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի հուլիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         39.30C (1991 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            10.10C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        25.10C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2019 թ. հացահատիկային մշակաբույսերի հանրապետական միջին բերքատվությունը (հասկակալման փուլում) մեկ հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն՝ 19-20 ց, գարնանացան գարի՝ 16 ց, բոլոր հացահատիկայինները միասին՝ 18 ց:

← Վերադառնալ ցուցակին