Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:50 / 08.07.2019

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-11-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 12-13-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 8-ին, 9-ին, 12-13-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հուլիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.80C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`     14.80C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

← Վերադառնալ ցուցակին