Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:00 / 11.09.2019

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`              34.60C (1986 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                  7.10C (1969 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`              21.00C


ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

← Վերադառնալ ցուցակին