Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

12:20 / 29.02.2020

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


 

← Վերադառնալ ցուցակին