Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

13:00 / 14.07.2020

Հանրապետության տարածքում՝

Հուլիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-18-ն առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:



Երևան քաղաքում՝

Հուլիսի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 

Երևան քաղաքի հուլիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝               40.50C (2000 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                  12.60C (1974 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    27.10C

 

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի: 

← Վերադառնալ ցուցակին