Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14:05 / 26.11.2021
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը, դեկտեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 14-16 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 26-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Երևան քաղաքի նոյեմբերի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.20C (1968 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.30C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 4․10C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ