Նորություններ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
13:55 / 30.12.2021
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Լեռնային և նախալեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.90C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -15.20C (2006 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.70C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ