Նորություններ

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

14:05 / 21.03.2022

Հանրապետության տարածքում`

Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Մարտի 21-ի ցերեկը, 22-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 22-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Մարտի 23-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   21․40C (1979 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     -4․10C (1987 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                  6․30C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

← Վերադառնալ ցուցակին